Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:
«Նրա հրավերով ներկա կգտնվենք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին»,-գրել է վարչապետը:
Ավելի վաղ վարչապետը տեսանյութ էր հրապարակել տիկնոջ և կրտսեր դստեր հետ ուղևորությունից:



