երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Այս մասին հայտնեցին նախագահի աշխատակազմից։

Հաղորդվում է, որ առաջարկը ստացվել է այսօր: Առողջապահության նախարարի պաշտոնում առաջարկվել է նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի թեկնածությունը։ 

Ինչպես երեկ հայտնել էր InfoPort.am-ը կառավարական իր աղբյուրների վրա հղումով՝ Թորոսյանը կնշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար` այդ պաշտոնում փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին:

  • Կիսվել: