ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 9-ին, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Նա հայտնել էր, որ հրաժարականի պատճառը ԱԺ պատգամավորի մանդատ ստանալն է։

Ավելի ուշ պարզ դարձավ նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել։

 

  • Կիսվել: