երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը ջերմությամբ են հիշել փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: