Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ պատրաստ է միակողմանի ստորագրել պայմանագիրը. Ռուբեն Ռուբինյան
«Որևէ նորություն չկա և ընդհանրապես նախորդ օրերին էլ ասել ենք, ինչպես գիտեք այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն էին և Պաշտպանության նախարարությունը դրանք հերքել է: Չկրկնեմ նաև, որ բազմաթիվ առաջարկներ են արվել այս ամիսների և տարիների ընթացքում ադրբեջանական կողմին՝ սահմանային խախտումների հետաքննման վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծելու համար»,- լրագրողների հետ ճեպազրույում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով խաղաղության համաձայանգրին՝ Ռուբինյանը նշեց. «Խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման և առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ պատրաստ է միակողմանի ստորագրել պայմանագիրը, Փաշինյանն ասել է, որ կա խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ և ինքը պատրաստ է ստորագրել»:
Խոսելով ադրբեջանական կողմի մեղադրանքների մասին՝ Ռուբինյանն ասաց. «Դրանք լեգիտիմ պահանջներ չեն և բոլոր պահանջների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»: