երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին:

Նրան պանթեոնում մոտենում և աջակցության խոսքեր էին հնչեցնում զոհված զինծառայողների հարազատներ, հարգանքի տուրք մատուցելու եկած քաղաքացիներ: Նա ծաղիկներ խոնարհեց զոհվածների շիրիմներին և բոլորի առջև ծնկի իջավ:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերի, ինչպես նաև ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշահամալիրի մոտ:

  • Կիսվել: