երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը ԵԽ է մեկնել երեք դուստրերի հետ․ Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ԵԽ է մեկնել երեք դուստրերի հետ․ Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ստրասբուրգում է. այսօր նա ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում, մինչ այդ  հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Փաշինյանին շենքի մուտքի մոտ դիմավորել է հենց Ռոբերտա Մեցոլան։ Բարևելուց հետո՝ Փաշինյանն ասում է, որ իր երեք դուստրերի հետ է եկել։

Մեցոլան բարեւում է աղջիկներին, հարցնում անունները եւ ասում, որ իրենք էլ ընտանիքում 3 աղջիկներ են, ինքը այդ երեքից մեկն է: «Ես երկու կրտսեր քույր ունեմ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: