չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը դրժել է իր սահմանադրական երդումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ․ Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը դրժել է իր սահմանադրական երդումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ․ Հովհաննիսյան

Եթե օգոստոսի 25-ին Բերձորը և Աղավնոն հանձնվեն Ադրբեջանին, ապա Արցախը կշրջափակվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մի քանի օր առաջ մենք տեսանք, թե ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ Արտաքին գործերի  նախարարը հայտարարեցին, որ չեն ընդունել այնպիսի պլան, որը կապ ունի Բերձորի հանձման հետ: Սա պաշտոնական Երևանի կարծիքն էր: Եվ ահա այդ հայտարարությունից մի քանի օր հետո մի մարդ որոշեց, որ պետք է հանձնի հայրենի տարածքները, այն տարածքները, որի մասին եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկար։ Հիմա արդեն տեսանելի է՝ ինչ է նշանակում նշաձողի իջեցում»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ առանց հայ ժողովրդի տեսակետը հաշվի առնելու ապօրինի հանձնվում են տարածքներ:

«Նիկոլ Փաշինյանը հայրենադրուժ է, ինքը դրժել է իր սահմանադրական երդումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, ինքը պետք է ունենա այդ հատկանիշը՝ ինքն իրեն հեռացնելու համար։ Ինչպես մենք նախկինում կյանքի ճանապարհ բացեցինք, հիմա այդ կյանքի ճանապարհը փակվելու է հենց մեր ձեռքով: Մենք ունենալու ենք զոհեր, և այդ զոհերի մեղավորը լինելու է քաղաքացի Փաշինյանը»,- ասաց նա:

  • Կիսվել: