ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է․ Սուքիասյան

Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է․ Սուքիասյան

Նախ և առաջ, երբ Սարգսյանը ստանձնում էր այդ պաշտոնը նա գիտեր, որ Սահմանադրությամբ ունի այդ իրավունքները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին,թե որպես իշխանության ներկայացուցիչ իրեն անհա՞յտ է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը:

«Հիմա 3-4 տարի հետո ասել, որ այսպես է, բայց մինչև պաշտոնը ստանձնելը պետք է Սահմանադրությանը ծանոթ լիներ, թե՞ այս 4 տարվա մեջ է ծանոթացել»,- ընդգծեց Սուքիասյանը: Նրա խոսքով նախագահի հրաժարականը միգուցե կանխատեսելի էր:

Այն հարցին, թե արդյոք Փաշինյանն այդ ընթացքում տեղյակ չի եղել Արմեն Սարգսյանի կապիտալի մասին հարցին Սուքիասյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է և ես կարծում եմ ճիշտ է եղել, որ այդ ինստիտուտում ընտրված մարդուն չեն ասել թող գնա: Ինքը պետք է գնահատի իր արդյունավետությունը»,- ընդգծեց Խաչատուր Սուքիասյանը:

Հարց հնչեց,թե միգուցե նախագահի հեռանալն այն մասին է ահազանգում, որ Փաշինյանը պատրաստվում է վտանգավոր բան  ստորագրել և այսպես հեռանալով նա ցանկանում է ձեռքերը մաքրել դրանից,պատգամավորը արձագանքեց , որ չի կարծում, որ նախագահի ինստիտուտն այդ հնարավորություններն ունի, կամ կարելի է ինչ-որ մի քաղաքական գործընթացի հետ կապել: Ի վերջո, Խաչատուր Սուքիասյանի խոսքով, մարդն ինքն է որոշում՝ երբ հրաժարական տա:

Հարցին՝ ո՞ւմ անունն է շրջանառվում նախագահի պաշտոնում առաջադրելու համար, պատգամավորն ասաց՝ տեղյակ չէ:

  • Կիսվել: