հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է վերարտադրվի. Թաթոյան

Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է վերարտադրվի. Թաթոյան

Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է վերարտադրվի: Այս մասին այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Հայաստանի Մարդու իրավուքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք Ռոբերտ Քոչարյանին չենք ընտրի Հայաստանի վարչապետ: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա կարծում ենք, որ Սահմանադրությունը չպետք է փոխվի մեկ անձի համար: Մնացած որոշումները կընդունվեն՝ ելնելով պետության շահերից: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք համագործակցի ընդդիմության հետ: Մենք պատրաստ ենք համագործակցության նշված տրամաբանության շրջանակներում»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: