ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ասաց, որ նա օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։

Փոխարենը նիստին կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նշենք, որ նիստի ընթացքում կքննարկվեն կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-26թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը և դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգի համաձայնեցումը:

  • Կիսվել: