ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կպատասխանի լրատվամիջոցների հարցերին

Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կպատասխանի լրատվամիջոցների հարցերին

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների  հարցերին։

Ինչպես նախորդ առցանց ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրատվամիջոցների՝ նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում կհնչեցնի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը։ 

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մեկ հարց հղել։ 

  • Կիսվել: