երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տպավորված եմ պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով. Վրաստանի Պն ղեկավարը՝ Փաշինյանին (լուսանկարներ)

Տպավորված եմ պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով. Վրաստանի Պն ղեկավարը՝ Փաշինյանին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը:

 

Нет описания.

 

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:

 

Нет описания.

Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով:

Нет описания.

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Нет описания.

  • Կիսվել: