շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին

Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին

Վարչապետն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է ԿՊ արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: 

  • Կիսվել: