Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բորիս Սահակյանին ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ:



