չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանի հետ նպատակ էլ չունեմ խոսելու. Հրայր Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի հետ նպատակ էլ չունեմ խոսելու. Հրայր Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի հետ ես չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Հարց առաջին՝ ինչո՞ւ է ՍԴ դատավորների մասին օրենքն ընդունվում արագացված ռեժիմով, պայթյո՞ւն էր տեղի ունեցել: Հարց երկրորդ՝ ինչո՞ւ երկու ամիս: Դա պատահական ժամկե՞տ է, երբ ինչ-որ գործեր պետք է լսվեն: Իսկ պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը, եթե 7 դատավոր հրաժարական տա: Հիշո՞ւմ եք, մենք մի դատավոր պետք է ընտրեինք, ինչն արեցինք մեկ տարվա մեջ: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի 7 դատավորի դեպքում»,- ասավ Թովմասյանը։

Թովմասյանի խոսքերով, այդ ընթացքում կարող են ընտրական վեճեր լինել, պայմանագրեր լինել, մարդու խախտված իրավունքներ լինել.

«Այ ճգնաժամն այդ դեպքում կլինի»:

Արդյո՞ք դատավորները պատրաստվում են հրաժարական տալ, Թովմասյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել նրանց։

  • Կիսվել: