չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Նիկոլ Փաշինյանի խաղաղության բանաձևը ի սկզբանե դատապարտված էր ձախողման. Հայկ Գրիգորյանը անդրադարձել է Ալիևի ուլտիմատումներին

Նիկոլ Փաշինյանի խաղաղության բանաձևը ի սկզբանե դատապարտված էր ձախողման. Հայկ Գրիգորյանը անդրադարձել է Ալիևի ուլտիմատումներին

Սահմանադրության փոփոխություն
Ադրբեջանցիների վերադարձ
Մինսկի խմբի լուծարում,

ահա այն պահանջները, որոնք Ալիևի համար նախապայման են խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Հենց սրա մասին էինք զգուշացնում, երբ ասում էին` խաղաղության փաթեթային լուծում, ոչ թե Կիրանց կամ մյուս համայնքների հողերի հանձնում` խաղաղության դիմաց։

Զիջելով ամեն ինչ, մենք պատերազմը դարձնում ենք անխուսափելի։ Ոչ ասելը ևս արվեստ է, այո ասելով ամեն ինչին առավել բարդանում ենք վիճակը։

Նիկոլ Փաշինյանի խաղաղության բանաձևը ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Ցավոք` մեր ազգը դա կհասկանան ու կզգա սեփական մաշկի վրա», - գրել է նա։

  • Կիսվել: