չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրճատել է կրթության և առողջապահության ոլորտների հատկացումները. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրճատել է կրթության և առողջապահության ոլորտների հատկացումները. Առաքելյան

Պետական բյուջեն ոչ միայն զուտ ֆինանսական փաստաթուղթ է, այլ նախևառաջ արտահայտում է կառավարության առաջնահերթությունների մասին թվային պատկերացումներ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացու զարգացման համար առաջնային ոլորտները կրթությունն ու առողջապահությունն են, որոնց ապահովումը կառավարության գործառույթն է։

Եվ ահա, այս ոլորտների մասին անդադար թմբկահարող Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուջեն ոչ միայն շարունակում է նախկինների բյուջետային քաղաքականությունը, դեռ մի բան էլ կրճատվել են այդ ոլորտների հատկացումները։

2017թ․ կրթության և առողջապահության ոլորտի հատկացումները եղել են բյուջեի՝ համապատասխանաբար 9.4% և 6.3%:

2025թ․ բյուջեով նախատեսված է 8.7% և 4.9%:

Որակյալ հասարակություն ունենալու համար կրթության և առողջապահության ծախսերը պետք է լինեն բյուջեի առնվազն 15-ական տոկոսի չափով»։

  • Կիսվել: