ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի վարչության նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի վարչության նիստը

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է ՔՊ մամուլի ծառայությունը:

Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր։

  • Կիսվել: