երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ է անցել․ Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ է անցել․ Ալեն Սիմոնյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ է անցել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը եղել է ուշադրության կենտրոնում թե՛ թուրք քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության կողմից։

«Վարչապետի այցն այդ միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկն է եղել։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև Էրդողանը առաջին շարքին բարևելուց հետո յուրահատուկ կերպով մոտեցել է ու վարչապետին առանձնահատուկ ողջունել է, նրա անունն էլ հնչել է, այցը բավականին դրական եմ գնահատում»,- ասաց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա, որտեղ ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:


 

  • Կիսվել: