չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Նիդեռլանդներն աջակցում է խաղաղության գործընթացին. Կասպար Վելդկամպի գրառումը

Նիդեռլանդներն աջակցում է խաղաղության գործընթացին. Կասպար Վելդկամպի գրառումը

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այս մասին Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի  79-րդ նստաշրջանի շրջանակներում խոսել իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։

Մեկ տարի անց այն բանից հետո, երբ 100.000 ղարաբաղցի հայեր ստիպված եղան լքել իրենց տները»,-իր գրառման մեջ նշել է Կասպար Վելդկամպն՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է նվիրված մնալ խաղաղությանը և ժողովրդավարությանը։

Նա հավելել է, որ Նիդեռլանդներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

  • Կիսվել: