ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի

Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի

Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ պահանջելով հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։

Հիշեցնենք, որ 2022թ հուլիսի 31-ին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չեն տվել ՀՅԴ Նիդեռլանդների ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանին մուտք գործել ՀՀ։

«Վերջինիս հետ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու»,- հայտնել էին ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրությունում։

Նշվում էր, որ Հայաստանի իշխանությունը «թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ երիտասարդությանը»։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ օդանավակայանից թույլ չեն տվել մուտք գործել նաև Մասիս Աբրահամյանին։

Լրատվամիջոցները  տեղեկացրել էին, որ Մասիս Աբրահամյանի դուստրը՝ Սյունեն, արդեն իսկ հայցադիմում ներկայացրել էր՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ պահանջելով հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։ Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուբեն Մաքեյանին։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հոկտեմբերի 21-ին դատարան է մուտքագրվել նաև Մասիս Աբրահամյանի հայցադիմումը՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ նույն պահանջով։ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ վարույթ է ընդունել այն։

  • Կիսվել: