կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Նիդեռլանդների դեսպանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար

Նիդեռլանդների դեսպանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը հյուրընկալել էր մեդիայի և հաղորդակցության գործընկեր կազմակերպություններին, լրագրողներին՝ մասնագիտական տոնը շնորհավորելու և ոլորտի հարցեր քննարկելու համար: Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Դեսպանը նշել է, որ շնորհավորելու ևս մեկ առիթ է Հայաստանի դիրքի նշանակալի բարելավումը նախօրեին հրապարակված Մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում` 43-րդ տեղից 34-ը:Նա շեշտել է, որ դժվարություններն առիթ են դառնում նորարարություններ և ստեղծագործական լուծումներ գտնելու համար և մաղթել ամուր առողջություն, նվիրված լսարան, հետաքրքիր հերոսներ և հուսալի աղբյուրներ։

Դեսպանատունը նաև պայմանագրեր է կնքել «Հետք» հետաքննող լրագրողների կազմակերպության և «Անտիֆոսֆորուս» տելեգրամ ալիքի հետ: Դեսպանատան ֆինանսավորմամբ մեկ այլ՝ «Բացատրելով ժողովրդավարությունը» նախագծով Հայաստանի 15 լրագրողներ շուտով վերապատրաստման և բազմաժանր նյութեր թողարկելու հնարավորություն կունենան։ 

«Նիդեռլանդների կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը ազատ և որակյալ մեդիայի զարգացմանը Հայաստանում և աշխարհում»,–ընդգծել են դեսպանությունից:

  • Կիսվել: