Նիդերլանդների դեսպանատունը ընդունում է հայտեր գյուղատնտեսական լոգիստիկայի բարելավմանն ուղղված նոր նախագծի շրջանակներում հետազոտություն իրականացնելու համար
ՀՀ-իւմ Նիդերլանդների դեսպանատունը հրավիրում է անհատներին ու կազմակերպություններին հայտեր ուղարկել գյուղատնտեսական լոգիստիկայի բարելավմանն ուղղված նոր նախագծի շրջանակներում հետազոտություն իրականացնելու համար։ Նախագծի նպատակը գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստելն է Հայաստանի հյուսիսում` Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում` ոլորտում առկա խոչընդոտները վերլուծելու և բարելավման առաջարկներ ներկայացնելու միջոցով։
Հայտերը կարելի է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերջնաժամկետը հունվարի 25-ն է։ Մանրամասների համար զանգահարել +374 55 280874 հեռախոսահամարով։
Հետազոտությունը պետք է Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի խոշորացված համայնքներին ինտեգրված լուծումներ կառաջարկի, որոնք կբարելավեն փչացող ապրանքների լոգիստիկան և կնվազեցնեն սննդի կորուստն ու թափոնները, կավելացնեն արտադրողների եկամուտները, օգտագործելի կդարձնեն երկրի արտահանման ներուժը և հետևաբար ոլորտն ավելի գրավիչ կլինի հոլանդական ընկերությունների համար ներդրումների ու համագործակցության համար:



