ՆԳ նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել Բագրատ Սրբազանի ու քաղաքացիների հետ. խոսնակ
Ներքին գործերի նախարարության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և քաղաքացիներին մոտեցավ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը ու տեղեկացրեց, որ նախարար Վահե Ղազարյանը հանդիպումների է, չի կարող հանդիպել։
«Նախարարն այս պահին հանդիպումների մեջ է ու չենք կարող հանդիպում կազմակերպել»,- ասաց նա։
Հարցին՝ ե՞րբ է հնարավոր, պատասխանեց. «Կարող ենք խոսել, երբ հարմար լինի, ձեզ տեղեկացնենք»։
«Մի հատ ՆԳ նախարարից տեղեկացեք ո՞ւմ հետ է հանդիպման, ո՞վ է ավելի կարևոր, քան այս ժողովուրդը», - հետաքրքրվեց Բագրատ Սրբազանը ՆԳՆ ներկայացուցչից։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցուց երթով գնացել էին ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրամատ տվել։
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը Բագրատ Սրբազանին հայտնեց, որ ոստիկանների կողմից կատարած գործողությունների մասով մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություն կա, ինչպես նաև քրեական վարույթներ։
«Խնդրանքս է` ոստիկաններին չթիրախավորել։ Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտում են թույլ տալիս, օրենքից դուրս են գործում, միանշանակ, վստահեցնում եմ, կնեթարկվեն պատասխանտվության»,-ասաց նա։



