չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ներքին զորքերում 4-րդ գումարտակ է ձեւավորվում. Ի՞նչ առաքելություն կստանձնի այն. «Հրապարակ»

Ներքին զորքերում 4-րդ գումարտակ է ձեւավորվում. Ի՞նչ առաքելություն կստանձնի այն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձեւավորվում, որը, ըստ նախնական ինֆորմացիայի, պետք է ծառայություն իրականացնի, այսպես կոչված՝ բլոկ-պոստերում: Դա սահմանային ծառայություն է լինելու՝ ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հաստիքացուցակը չի փոխվելու, նոր աշխատողներ չեն ներգրավելու, ներսում վերակազմակերպման արդյունքում են նոր գունդը համալրելու: Փաստորեն, ՊԵԿ մաքսավորներից բացի նաեւ ՆԶ հատուկ պատրաստվածության գնդի տղաներն են  ներգրավվելու այդ աշխատանքներին, իսկ սա նշանակում է, որ իշխանությունն էլ է հասկանում, որ խաղաղության դարաշրջան ասվածը միֆ է»:

  • Կիսվել: