շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներկայիս ԱԺ-ի պատգամավորները նախարարի պաշտոնը զբաղեցնելիս ծրարով գումարներ են ստացել․ Փաշինյան

Ներկայիս ԱԺ-ի պատգամավորները նախարարի պաշտոնը զբաղեցնելիս ծրարով գումարներ են ստացել․ Փաշինյան

Օպերատիվ տեղեկություն կա այն մասին, որ ներկայիս Ազգային ժողովի պատգամավորները նախարարի պաշտոնը զբաղեցնելիս ծրարով գումարներ են ստացել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ներկայիս կառավարության անդամները ծրարով գումար են ստանում:

«Այնպես չէ, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած շրջանակի մարդկանց մասին: Ես չէի ուզում այդքան բացել այդ թեման, բայց այդպիսի տեղեկություններ կան նաև նախկին նախարարների մասին, որոնք հիմա Ազգային ժողովի պատգամավոր են: Ես այդ նախկին նախարարներին չեմ կանչել, հարցրել` տեղեկությունը ճիշտ է, թե ոչ, որովհետև այդ հարցով զբաղվելու համար կան մարմիններ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հանձնարարեց զբաղվել այդ տեղեկություններով:

  • Կիսվել: