շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային, խաղաղ ու տևական լուծում ունենա ԼՂ հակամարտությունը. Փելոսի

Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային, խաղաղ ու տևական լուծում ունենա ԼՂ հակամարտությունը. Փելոսի

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հարց ուղղվեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, որին ի պատասխան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասաց, որ Հայաստանի անվտանգությունը կարևոր է ԱՄՆ-ի համար, ԱՄՆ-ն մտահոգված է ՀՀ-ի անվտանգային իրավիճակով:

Նա անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և ասաց.

՛՛ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հստակ նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային, խաղաղ ու տևական լուծում ունենա ԼՂ հակամարտությունը՛՛:

 

  • Կիսվել: