երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ներդրումներն այժմ զրոյական են՝ մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում․ Քոչարյան

Ներդրումներն այժմ զրոյական են՝ մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում․ Քոչարյան

Մենք պետք է փորձենք գործարար մարդկանց, ովքեր դրսում կայացել են, Երևանից դուրս գործարաններ դնել, և խրախուսել, որ իրենց ավելի հետաքրքիր լինի․ այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
 
Երկրորդ նախագահը որպես օրինակ նշեց հայազգի հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նոր հիմնադրած բիզնեսը՝ նկատելով, որ բիզնեսը և հայրենասիրությունը երբ միանում են շատ ավելի լավ արդյունք է ստացվում․
 
«Ներդրումներն այժմ զրոյական են: Մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում: Համոզված եմ, որ երկրորդ տարում ներդրումները կկազմեն 1 միլիարդ»:
 
Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ 1997 թվականին փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը ՀՆԱ-ի 16-17 տոկոսն էր, 2008-ին` 46 տոկոսը:
 
«Մենք նպատակային քաղաքականություն էինք վարում ՓՄՁ զարգացման համար10.5 տոկոս տնտեսական աճի դեպքում: Համաշխարհային բանկը մեզ Կովկասյան վագր էր անվանում: Նպատակն էր մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 70 տոկոսին: ՓՄՁ-ները խթանելու նպատակով 2020 թվականին ընդունվեց հատուկ օրենք և ստեղծվեց հատուկ ստրուկտուրա: Մոտ մեկ տարի առաջ դրա կեսը փակ էր, բոլոր մարզային գրասենյակները փակ էին»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը` շեշտելով, որ ՓՄՁ-ների զարգացումը կլինի ամենակարևոր խնդիրներից մեկը:

  • Կիսվել: