չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար. ԵՄ դեսպան

Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար. ԵՄ դեսպան

Մայիսի 13-ին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Գյումրիում մասնակցել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին։

Համաժողովը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» (FESCCA) ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ անդամ երկրների դեսպաններն ու ներկայացուցիչները։

«Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել և վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգև է՝ ի նպաստ ներդաշնակ և հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից, այն մնում է ամենաթանկարժեքը մարդկության համար։ Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար», - իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության միջոցով Վորլդ Վիժնը և նրա գործընկերները իրականացնում են այս ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների համար համայնքային որակյալ խնամքի և սոցիալական աջակցության հաստատմանը:

  • Կիսվել: