ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում Վրաստանի ստանձնած միջնորդական դերը. Ապաթուրայ
ՆԱՏՕ-ն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի իշխանություններին՝ 15 հայ ռազմագերիների ազատ արձակման և Աղդամի շրջանի ականապատման քարտեզները Ադրբեջանին փոխանցելու ընթացքում ցուցաբերած միջնորդական ջանքերի համար։
Այս մասին այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
Նշենք, որ կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի բարձրագույն մարմնի՝ Ռազմական կոմիտեի անդամների՝ սեպտեմբերին ծրագրվող այցը Վրաստան: