հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը, Արևմուտքին էլ պետք է Ռուսաստանի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը․ Չի լինելու․ Շարմազանով

ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը, Արևմուտքին էլ պետք է Ռուսաստանի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը․ Չի լինելու․ Շարմազանով

Հայաստանը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում, կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էսուարդ Շարմազանովը։

«Հայաստանը թե՛ անվտանգային, և թե՛ տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։

Ո՞նց է լինում, որ Արևմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։

Ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։

Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելը ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։

Բա սուվերենությունից էիք խոսում․․․

Հուզական լուծումներն անթույլատրելի են։

Հայաստանը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։

Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։ Իհարկե՝ ոչ։

Ու՞մ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։

 

Էժան գազի, էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։

ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…

Արևմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։

Չի լինելու»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

  • Կիսվել: