Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է․ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը քրեակատարողակն հիմնարկում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
«Հետագա ինչ գործողություններ են սպասվում՝ նախաքննության շրջանակներում կտեղեկացվի: Միայն կարող եմ ասել, որ այսօր տեղափոխվել է Հայաստան ու արդեն քրեակատարողական հիմնարկում է», - ասաց Սարգսյանը:
2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: