չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն

Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն

ԵԱՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին hայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Մինչ այս նշանակումը` 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը, եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի օգնականը:

Իսկ մինչ այդ Հայաստանում զբաղվել է գյուղատնտեսական ապահովագրությամբ։ Եղել է «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը ՀՀ -ում» ծրագրի ղեկավարը, ապա` Գյուղատնտեսության ապահովագրության ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալը։

2013-2015 թվականներին նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ «ՌուսՀիդրոյո» Միջազգային էներգետիկ կորպորացիայում:

Նարեկ Հովակիմյանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 18 -ին Երևանում։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2018 թվականին ֆինանսների մագիստրոսի կոչում է ստացել Չեխիայի Մասարիկի համալսարանում։

  • Կիսվել: