Նախկին նախագահների եւ Վեհափառի մասնակցությամբ հանդիպումների ֆորմատից մինչեւ հիմա ակնկալիքներ կան. Սաղաթելյան
Այն օրակարգը, որ դրված էր սեղանին, երբեք չի կարող սպառված լինել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախկին նախագահների եւ կաթողիկոսի հանդիպումների շարքի մասին:
Դիտարկմանը, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ ֆորմատով օրակարգը սպառված է եւ դրանի հետո հանդիպումներ չեն եղել, Սաղաթելյանն ասաց. «Պետք է արձնագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունը, այն քայլերն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ եւս դա փաստեց: Այն ֆորմատը, որի մասին հայտարարել ենք, այո, այդ ֆորմատից առնվազն մինչեւ հիմա ակնկալիքներ կան: Ինչ կլինի հետագայում, արդյոք նոր հանդիպում կլինի, ինչ արդյունքներ կլինեն, ես այս պահին չեմ կարող ասել, բայց ակնկալիքները կան եւ դա շատ բնական է»:



