ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախատեսվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել երկու նոր պալատ

Նախատեսվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել երկու նոր պալատ

67 կողմ, 2 դեմ, 30 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այսպես, նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացմամբ ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ:

Նախատեսվում է նաև ներդնել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ:

Նշվում է, որ օրենքի ընդունմամբ Բարձրագույն դատական խորհրդին հնարավորություն կտրվի առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:

  • Կիսվել: