չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախարարը որևէ բաց հարց չի թողել, ի՞նչ հրաժարական. Անդրանիկ Քոչարյան՝ Պապիկյանի մասին

Նախարարը որևէ բաց հարց չի թողել, ի՞նչ հրաժարական. Անդրանիկ Քոչարյան՝ Պապիկյանի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում է, մասնակցել է փակ նիստին, որը նախաձեռնել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նիստին մասնակցել են նաև ՔՊ պատգամավորները: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ ԶՈւ-ում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։

Նիստից հետ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք փակ նիստի ընթացքում չի քննարկվել Սուրեն Պապիկյանի հրաժարականի հարցը՝ ասաց. «Նախարարը որևէ բաց հարց չի թողել, ի՞նչ հրաժարական: Ասենք հրաժարականներով գնացինք, ո՞ւր ենք գնում»:

Վերջապես նախարարը կարողացավ, հնարավորություն ունեցավ ծրագրային ամբողջ փաթեթը ներկայացնել, ես հարցերի բովանդակությունից հասկացա, որ հարցերի ներկայացումն ընդդիմության համար բավարար էր: Բոլորը ուզում են ինչ-որ ձև ցույց տալ հանրությանը, որ մենք «ամենակրուտոյ տղերքն ենք», այդպես չի, այս հանդիպումները նման ֆորմատով ամենաճիշտն են,նշեց Անդրանիկ Քոչարյանը:

  • Կիսվել: