հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ՇՄ նախարարը ներկայացրել է՝ երբ է սիգի որսը օրինական (տեսանյութ)

ՇՄ նախարարը ներկայացրել է՝ երբ է սիգի որսը օրինական (տեսանյութ)

Ինչպե՞ս է իրականացվելու սիգի օրինական արդյունագործական ձկնորսությունը Սևանա լճում։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է՝  Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակ հանդիսացող՝ Սիգի արդյունագործական որսը կանոնակարգման փուլում է. առաջիկա օրերին օրինական գործընթացի մեկնարկը կտրվի։

Ըստ նրա՝   մեկնարկին զուգահեռ իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ պետական կառավարման մեր մի շարք այլ գերատեսչությունների եւ իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։

Կտրվի լրացուցիչ պարզաբանում եւ հավելյալ տեղեկատվություն։

Պետական կառավարման եւ վերահսկողական մարմիններից զատ՝ իհարկե կարիքը կա նաեւ քաղաքացիական հասարակության եւ բնապահպանական հանրության լայն շրջանակների աջակցության, քանի որ ինքներդ եք հասկանում՝ որքան խորքային եւ կարծրացած խնդրի լուծմանն ենք ձեռնամուխ եղել,- գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում։

Նա նաեւ տեսանյութ է  ներկայացրել։

  • Կիսվել: