շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախարարությունը հորդորում է ավարտել այգեթաղը․ կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան

Նախարարությունը հորդորում է ավարտել այգեթաղը․ կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը։
 
«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12°C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները:
 
Միաժամանակ խորհուրդ է տրվում տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: