երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախարարի հրամանով COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողով է ստեղծվել

Նախարարի հրամանով COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողով է ստեղծվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 1-ին նոր հրաման է ստորագրել, որով ստեղծել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողով:

Հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի հաղթահարման միջոցառումների պլանը»,  հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողովի կազմը։

Նախատեսվում է նաև իրազեկել հանրությանը Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ և պարբերաբար տրամադրել թարմացված տեղեկատվություն:

«Առաջարկել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանին (համաձայնությամբ), «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանին (համաձայնությամբ)՝ ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո հնարավոր հետպատվաստումային ծանր անբարեհաջող դեպքերի հոսպիտալացումը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը:

Առաջարկել մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, Երևանի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Դավիթ Համբարյանին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)՝ ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո հետպատվաստումային շրջանի դիտարկումները և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման ընթացակարգը՝ համաձայն

Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների:

2) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո հնարավոր հետպատվաստումային ծանր անբարեհաջող դեպքերի ուղեգրումը և հոսպիտալացումը «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում և «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ նախապես համաձայնեցնելով բժշկական կենտրոնների հետ:

6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին՝ ապահովել.

1) Սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին»,-նշվում է հրամանում, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

  • Կիսվել: