երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Նախապես արդեն որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպման. Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում

Նախապես արդեն որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպման. Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում

Շատ հետաքրքիր այցելություն ունեցանք Մեղրի, պետք է ասել, որ նախապես արդեն որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպմանը: Այս մասին այսօր Մեղրիում ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը` ամփոփելով այցը Մեղրի:

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր նպատակն էլ հենց այն էր, որ հանդիպեինք անհատապես, թե΄ մեկ հոգի, թե΄ տասը հոգի, թե΄ հիսուն հոգի՝ նշանակություն չունի: Ուրախ եմ, որ պատրաստակամ, հանձնառու մարդիկ էին հավաքծված, որոնք ամբողջապես գիտակցում են այսօրվա իրականությունը եւ գնահատականներն էլ տալիս են, որ մենք ապրում ենք ստի կառավարության մեջ եւ չարիքի կառավարման շրջանում, եւ միեւնույն ժամանակ պատրաստ են այդ փոփոխություններն իրականացնելու»:

Սրբազանը նշեց, որ շրջել է քաղաքում, եւ իրեն բազմաթիվ մարդիկ են ողջունել, ինչը խոսում է այն մասին, որ ժողովուրդը պատրաստ է այդ փոփոխություններ իրականացնել:

Նշենք, որ Մեղրիից հետո Բագրատ Սրբազանը մեկնելու է Կապան, վաղը առավոտյան բարձրանալու են Խուստուփ:

  • Կիսվել: