չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նախագահը օրենքներ է ստորագրել՝ այդ թվում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխությունները

Նախագահը օրենքներ է ստորագրել՝ այդ թվում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,

- «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը:

  • Կիսվել: