ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 30-ամյակի առթիվ:

Այս մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»:

  • Կիսվել: