երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝  բшխումից խուսափելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին

Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ բшխումից խուսափելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին

Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից որոշ մանրամասներ։

 

«Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց»,-ասել է նա։

Թաքեր Կարլսոնի հարցին՝ դուք ինչո՞ւ ձերբակալվեցիք, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Չգիտեմ։ Միգուցե այնտեղ գտնվելու համար, չգիտեմ։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 8 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին»։

  • Կիսվել: