կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մյուս շաբաթ Ներկայացուցիչների պալատի անդամները կկարողանան պաշտոնապես հայտարարել Ցեղասպանության փաստի մասին. հայտարարություն

Մյուս շաբաթ Ներկայացուցիչների պալատի անդամները կկարողանան պաշտոնապես հայտարարել Ցեղասպանության փաստի մասին. հայտարարություն

Հայկական հարցերով Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիյերը, Ադամ Շիֆը եւ Գաս Բիլիրակիսը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասում են, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են պաշտոնապես հայտարարել Հայոց ցեղասպանության պատմական փաստի մասին, տեղեկացնում է Massis Post-ը:

«Բազմաթիվ ամերիկացիներ չգիտեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի լայնամասշտաբ մարդասիրական արձագանքի մասին, որը բազմաթիվ կյանքեր փրկեց»,-նշված է հայտարարության մեջ:

Այնտեղ նաև ասվում է. «Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են պաշտոնապես հայտարարել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով ԱՄՆ 49 նահանգներին եւ ԱՄՆ-ի շատ դաշնակիցներին, որոնք արդեն կատարել են այդ կարեւոր քայլը»:  

  • Կիսվել: