կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

« Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: