շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է Մառնեուլիում հայկական բեռնատարի վրա կրակելու մասին լուրերը

Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է Մառնեուլիում հայկական բեռնատարի վրա կրակելու մասին լուրերը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում չեն հաստատել հայկական մեդիատարածքում շրջանառվող տեղեկությունները, թե վրացական Մառնեուլիում Հայաստան եկող բեռնատարի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է akhaltskha.net.

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման միջադեպի մասին ահազանգ չեն ստացել։

Նշենք, որ պորտալը InfoPort.am-ը պարզաբանումների համար դիմել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, սակայն մեր հարցմանը դեռ պատասխան չի ստացվել:

վելի վաղ հայկական որոշ պորտալներ հայտնել էին, որ Մառնեուլիում կրակ են բացել դեպի Հայաստան եկող բեռնատարի վրա, իսկ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները նախազգուշացվել են Բավրայի անցակետով բեռները տեղափոխելու անհրաժեշտության մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: