շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մուրադովը պրովոկացիա է անվանել գերիների վերադարձի մասին երեկ տարածված լուրերը (տեսանյութ)

Մուրադովը պրովոկացիա է անվանել գերիների վերադարձի մասին երեկ տարածված լուրերը (տեսանյութ)

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը պրովոկացիա է անվանել գերիների վերադարձի մաsին երեկ տարածված լուրերը:

Ռուս հրամանատարը ուղղորդել է լրագրողներին այդ հարցերը տալ ՀՀ իշխանություններին, որոնք պնդում էին, թե գերիները պետք է նախօրեին երադարձվեն։
 
«Նրանք բնակչությանը մոլորության մեջ են գցել։ Գերիների վերադարձ չի նախատեսվել, դա սովորական աշխատանքային այց էր»,- հավաստել է Մուրադովը։
 
Նա չի պատասխանել այն հարցին, արդյոք գնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

  • Կիսվել: