երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մուկուչյանը ով ա եղել, մինչև հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին. Գագիկ Ծառուկյան

Մուկուչյանը ով ա եղել, մինչև հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին. Գագիկ Ծառուկյան

Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել: Ես ներկայացրել եմ երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական և համաճարակի իրավիճակը: Այս մասին այսօր դատարան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատարանից, նա ասաց, որ մինչև հիմա ոչ մի հիմնավորում չկա իր վրա: « Ինչ որ արել եմ, արել եմ իմ երկրի պատվի համար, ժողովրդի համար, ապագայի համար: Ծառուկյանը եթե այսօր հայտարարեր` օ՜ հոյակապ, վարչապետը, այս նոր իշխանությունը ինչեր է արել... Ու մի բան էլ ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հների հետ կապել: Մուկուչյանը ով ա եղել, մինչև հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին, ամենաառաջին կեղծարարը ընտրությունների համար»,-ասաց նա` նորից հավելելով, որ քանի որ ներկայացրել է երկրի իրական վիճակը, քաղաքական պատվեր է իրականացվում իր դեմ:

  • Կիսվել: