չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մտերիմ ընկերոջս եմ կորցրել, վախեր ու տագնապներ չունեմ․ Փարաքարի նոր համայնքապետ Օնիկ Ախվերդյան

Մտերիմ ընկերոջս եմ կորցրել, վախեր ու տագնապներ չունեմ․ Փարաքարի նոր համայնքապետ Օնիկ Ախվերդյան

Վալոդյան իմ մտերիմ ընկերն է, ցավում եմ եղածի համար, կշարունակեմ նրա գործը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Փարաքար խոշորացված համայնքի ավագանու նիստում հայտարարեց նոր համայնքապետ ընտրված Օնիկ Ախվերդյանը։

Ընտրությունից հետո իր խոսքում, նա մասնավորապես .նշեց. «Եես Օնիկ Ախվերդյանն եմ, ծնվել եմ 1973 թվականին Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում, 52 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երեք հատ զավակ, ունեմ միջնակարգ կրթություն, 2021 թվականից «Ապրելու երկիր» կուսակցության անդամ եմ։  Ծառայել եմ հայկական բանակում 1992-1994 թվականին։ Մոտ 30 տարուց ավել զբաղվում եմ անհատ ձեռնարկատիրությամբ Հայաստանում և արտերկրում։

Մինչև համայնքների խոշորացումը Բաղրամյան գյուղում նույնպես ավագանի եմ եղել, մասնակցել եմ մի շարք ծրագրերի իրագործմանը, 2021 թվականին և 2025 թվականին Փարաքար համայնքի ընտրություններում եղել եմ Վալոդյա Գրիգորյանի թիմում, ցուցակի երկրորդ համարն եմ եղել։

 

Տիրապետում եմ համայնքի բոլոր խնդիրներին, պատրաստ եմ իրականացնել այն ծրագիրը, որոնք խոստացել ենք մեր թիմով Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։

Շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներից այս դժվարին պահին ինձ վստահելու համար։ Խոստանում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի, իրենց վստահությունը արդարացնելու համար։

Բացի մեկ թիմ լինելուց, ես անձամբ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ եղել, ցավում եմ այս ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքից, ծնողներից, որ մեր հայ ազգին պարգևել են այսպիսի զավակ։ Կներեք ինձ»։

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Աախվերդյանին։ Նա ստացավ 12 ձայն:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները  չմասնակցեցին ավագանու նիստին։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Փարաքարի ավագանիում «Միասնություն» դաշինքն ունի 12 մանդատ, ՔՊ–ն՝ 7 մանդատ, և ևս 2 մանդատ՝ «Ազգային առաջընթացը»։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ՔՊ–ն ու «Ազգային առաջընթացը» չմասնակցեն ավագանու նիստին, քվորում կապահովվի։

  • Կիսվել: